Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքի ցուցակը մաշացնում են, մինչև հասնեն քոքին, իսկ քոքում 50 համարն է՝ Լևոն Ռոբերտի Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի ցուցակը մաշացնում են, մինչև հասնեն քոքին, իսկ քոքում 50 համարն է՝ Լևոն Ռոբերտի Քոչարյանը
Հայաստան
13:07, 08 декабрь 2022
«Հայաստան» խմբակցության մանդատաթափությունից հետո ովքե՞ր են լինելու հաջորդ պատգամավորները․ ֆեյսբուքահայերը ուշիուշով հետևում են։ Բայց արի ու տես, որ բաղձալի մանդատը իրենց ձեռքը վերցնել չեն շտապում ցուցակի հաջորդ համարները, հակառակը՝ իրար հետևից հրաժարվում են՝ ընտրողներից ներողություն խնդրելով։ 
 
Հրաժարականների ու ներողությունների շարքն այնքան երկարեց, մինչև ֆեյսբուքում ծնվեց հերթական մեմը՝ «Հայտարարություն» List.am-ում վերտառությամբ․ «Հավատարմության երդման դիմաց կնվիրենք ԱԺ պատգամավորի մանդատ։ Ցանկալի է լինի ֆինանսապես կայունացած նախկին պետական պաշտոնյա։ Մանրամասների համար խնդրում են գրել էլեկտրոնային հետևյալ հասցեով․ [email protected]»
 
«Հայաստան» խմբակցության պատգամավորների ցուցակում ընդգրկվածները երևի որոշել են մաշացնել ցուցակը մինչև քոքը։ Իսկ քոքում 50 համարն է՝ Լևոն Ռոբերտի Քոչարյանը։ 
 
Թե բա՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդդիմությունն իր թեկնածուն ունի․․․

Հ․Գ․ Դե իսկ մանդատից «ինքնակամ» հրաժարվողներին մնում է հաշտվել փաստի հետ, որ իրենք զոհաբերվող «պեշկա» էին Քոչարյան ընտանիքի ամբիցիաները բավարարելու ճանապարհին։