Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամեն ինչ արվելու է ԼՂԻՄ տարածքները դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու համար. Արմեն Գրիգորյան

Ամեն ինչ արվելու է ԼՂԻՄ տարածքները դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու համար. Արմեն Գրիգորյան
Հայաստան
16:34, 23 апрель 2021
«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքը, որոշակի սահմաններով, ճանաչված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ գրավյալ տարածքները», - այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ակնկալո՞ւմ են արդյոք որևէ կերպ հետ վերադարձնել կորցրած տարածքները,գրում է Pastinfo.am-ը։

Գրիգորյանը պատերազմում մեղավորների մասին խոսելիս, նշել է, որ իր սկզբունքային դիրքորոշումն է պատերազմը գնահատել ոչ թե որպես սպրինտերյան մրցավազք, այլ որպես մարաթոն։ 44-օրյա պատերազմը տասնամյակների նախապատմություն ունի, ուստի արդյունքները գնահատելու համար պետք է մանրակրկիտ ուսումնասիրություն անել։