Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիներն իրենց իրավունք են վերապահում ստուգել և խոչընդոտել Լաչինի միջանցքով մարդասիրական բեռների անցումը. Մարուքյան

Ադրբեջանցիներն իրենց իրավունք են վերապահում ստուգել և խոչընդոտել Լաչինի միջանցքով մարդասիրական բեռների անցումը. Մարուքյան
Հայաստան
15:05, 20 декабрь 2022
Ադրբեջանի «ակտիվիստները» իրենց իրավունք են վերապահել ստուգել մարդասիրական բեռները և խոչընդոտել բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» իրենք իրավունք են վերապահել ստուգել մարդասիրական բեռները և խոչընդոտել բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով»-ընդգծել է Հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Մարուքյանը հավելել է, որ նրանք, ըստ էության, ապօրինաբար մաքսային պարտականություններ են իրենց վերապահել: «Այս անհեթեթությանը պետք է վերջ դրվի»,-շեշտել է նա: