Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ է բանակցում Ռուսաստանը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Լաչինի միջանցքը բացելու հետ կապված, և ի՞նչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի գործողությունները

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու համար, նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ի՞նչ բանակցություններ են վարվում հայկական կողմի հետ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը անցնում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, և այդ ճանապարհից հայկական կողմը իրավունք է ստանում անխոչընդոտ երթևեկել, ինչը պետք է ապահովեն խաղաղապահները և Ադրբեջանը՝ որևէ կերպ չխոչընդոտելով մեքենաների և անձանց տեղաշարժին։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Արցախում այսօր ստեղծված իրավիճակը պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան ընդհանուր բանակցային  օրակարգով։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ բնական է, որ հայկական կողմը ներառված է բանակցություններում, քանի որ պահանջ է ներկայացրել ռուսական կողմին կատարել իր ստանձնած պարտավորությունները։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ բացի Սյունիքով անցնող միջանցքը ստանալուց,  Ադրբեջանի մյուս նպատակը Արցախի հանքարդյունաբերող ընկերությունների փակումն է։ 

Ադրբեջանի ևս մեկ նպատակ է, ըստ պատգամավորի, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը։

Խաչատրյանն էլ նշում է՝ Հայաստանը խնդիրը լուծելու համար օգտագործում է այն բոլոր գործիքակազմերը, որոնց տիրապետում է։ Արվում է այն ամենը, ինչ հնարավոր է։

Խաչատրյանը նշում է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների։ Որևէ նախապայման Հայաստանի համար ընդունելի չէ։