Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանուն Արցախի «կյանքի ճանապարհի» քայլերթ` Ազատության հրապարակից

Հանուն Արցախի «կյանքի ճանապարհի» քայլերթ` Ազատության հրապարակից
Հայաստան
20:13, 20 декабрь 2022
Հանուն Արցախի «կյանքի ճանապարհի»՝ հայտնի ու սիրված դերասանները քայլերթ են իրականացնում դեպի դեսպանատներ և ՄԱԿ-ի գրասենյակ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Փակ ճանապարհի հետևանքով Արցախում կենսական նշանակության լրջագույն խնդիրներ են առաջացել։

Հայաստանից Արցախ չեն հասնում սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Վտանգված է առողջական խնդիրներ ունեցող մի խումբ արցախցիների՝ այդ թվում, երեխաների կյանքը։