Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր դիրքորոշումը նույնն է՝ Ադրբեջանի զորքերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. վարչապետը՝ խաղաղության պայմանագրի ՀՀ առաջարկների մասին

Մեր դիրքորոշումը նույնն է՝ Ադրբեջանի զորքերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. վարչապետը՝ խաղաղության պայմանագրի ՀՀ առաջարկների մասին
Հայաստան
11:47, 22 декабрь 2022
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքի ճգնաժամին և Ադրբեջանի փորձերին՝ Հայաստանին մեղադրելու իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ, ընդգծեց. «Նման
փորձերը սին են և հիմնազուրկ, և այս թեմային ես բազմիցս եմ անդրադարձել»:

Ի հավելումն՝ վարչապետն ասաց, որ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները. «Մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»: 

«Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման: Այդ առաջարկները ներառում են նաև ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան, և նրա զորքերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»,- ընդգծեց վարչապետը: