Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարսում հերթերն աննշան են, մեքենաները բավականին արագ կարողանում են անցնել՝ լրացուցիչ անցակետեր, ռենտգեն սարքեր են տեղադրվել. Քերոբյան

Լարսում հերթերն աննշան են, մեքենաները բավականին արագ կարողանում են անցնել՝ լրացուցիչ անցակետեր, ռենտգեն սարքեր են տեղադրվել. Քերոբյան
Հայաստան
16:51, 22 декабрь 2022
«Լաստանավի գործարկման ուղղությամբ դեռ աշխատում ենք, բայց ջանքերն՝ ուղղված Լարսի լեռնանցքի ծանրաբեռնվածությունը թուլացնելուն, պսակվել են հաջողությամբ»,- այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Այս պահին Լարսում հերթերն աննշան են, մեքենաները բավականին արագ կարողանում են անցնել։

Լրացուցիչ անցակետեր են տեղադրվել, տեղադրվել են լրացուցիչ ռենտգեն սարքեր, և հայկական բեռնատարների նախկին օրական 200-ի փոխարեն այժմ անցնում են մոտ 350-ը, և հերթերը համարյա վերացել են»,- հավելեց նա։ Նշենք, որ կառավարությունը դեռևս հունիսին որոշում կայացրեց Լարսի ծանրաբեռնվածությունը թուլացնելու՝ Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումներն անխոչընդոտ իրականացնելու համար իրագործել լաստանավային բեռնափոխադրումներ։ Լաստանավային բեռնափոխադրումը նախատեսվում էր մեկնարկել դեռևս օգոստոսին՝ Վրաստանի Փոթի նավահանգստով։