Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք․ ՀՀ ՄԻՊ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք․ ՀՀ ՄԻՊ
Հայաստան
13:58, 28 декабрь 2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արգելափակված է արդեն 17-րդ օրը։ Սա հարցի շուրջ հստակ պատկերացում ունենալու միակ միջոցն է։ Եվ այո՛, լոկ այն փաստը, որ միայն ԿԽՄԿ-ի մեքենաներն են կարողանում տեղաշարժվել, նշանակում է, որ շրջափակումը շարունակվում է»,-Twitter-ում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։