Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր ավտովթարի հետևանքով տուժաներից երկուսը երեխաներ են

Խոշոր ավտովթարի հետևանքով տուժաներից երկուսը երեխաներ են
Հայաստան
16:47, 25 апрель 2021
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Գյուլբենկյան–Ավետիսյան փողոցների խաչմերուկում։

Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 12:10-ի սահմաններում բախվել են Toyota Camry և Toyota Sienta մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Toyota Camry-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել թոնրատան տարածքում՝ կոտրելով պատն ու ապակիները:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից երկուսը երեխաներ են։

Մինչ բժիշկների՝ դեպքի վայր հասնելը տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել թոնրատան աշխատակիցները։

Վթարի հանգամանքները պարզվում են։