Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մաքսային ծառայության հիմնադրման 31-րդ տարեդարձի առթիվ ՊԵԿ նախագահը պարգևատրել է մի խումբ աշխատակիցների

Մաքսային ծառայության հիմնադրման 31-րդ տարեդարձի առթիվ ՊԵԿ նախագահը պարգևատրել է մի խումբ աշխատակիցների
Հայաստան
20:47, 04 январь 2023
Մաքսային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը: Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել մաքսային համակարգի ստեղծման 31-ամյակին նվիրված միջոցառում. այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից:


ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով մաքսային ծառայողներին, կարևորել է յուրաքանչյուրի ներդրած ջանքերը՝ մաքսային ծառայության կայացման, ինչպես նաև տնտեսական անվտանգության պաշտպանության գործում:  Կոմիտեի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ համատեղ ջանքերով 2022 թ. ընթացքում համակարգում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ` միաժամանակ ընդգծելով մարտահրավերներին դիմագրավելու, համակարգի առջև դրված խնդիրները հետագայում ևս համատեղ աշխատանքով արդյունավետ և հաջողությամբ լուծելու կարևորությունը: 

Տեղի է ունեցել մաքսային ծառայության աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: 

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով, ՀՀ մաքսային համակարգի ստեղծման առթիվ բարձր մասնագիտական կարողություններ դրսևորելու և մաքսային գործի բնագավառում ներդրած ավանդի համար, մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՊԵԿ գերատեսչական պարգևներով, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող»  կրծքանշանով և «Մաքսային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալով: ՊԵԿ նախագահի հրամանով, պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար, մի խումբ աշխատակիցների շնորհվել են արտահերթ հատուկ կոչումներ և հայտարարվել է «Շնորհակալություն»: