Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը պայմանագրային զինվորական ծառայության հավելավճարների չափը սահմանող նախագիծ է մշակել․ հավելավճարները կկազմեն 270-400 հազար դրամ

Կառավարությունը պայմանագրային զինվորական ծառայության հավելավճարների չափը սահմանող  նախագիծ է մշակել․ հավելավճարները կկազմեն 270-400 հազար դրամ
Հայաստան
20:49, 05 январь 2023

Կառավարությունը սահմանել է մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը, հավելավճարի վճարման պայմանները:


 Կառավարության համապատասխան որոշման նախագիծը՝ «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին», հրապարկվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։  Նախագծին կից հիմնավորման մեջ նշված է, որ «որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման ապահովման հետ»: 

Ըստ որոշման նախագծի՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարը վճարվում է ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից։  Հավելավճարների վճարումն իրականացվում է պայմանագրային զինծառայողների դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ:

Նախագծի հավելվածից civic.am-ը  տեղեկացավ, որ բարձրագույն, ավագ եւ կրտսեր  սպայական կազմի  հավելավճարների չափը կկազմի  400 հազար դրամ, ավագ, կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմի հավելավճարի չափը՝ 270 հազար դրամ։