Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան
Հայաստան
11:31, 10 январь 2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչի պաշարման մեջ է պահում մեկ ամիս, իսկ հայ ռազմագերիներին՝ ավելի քան 2 տարի՝ խախտելով միջազգային իրավունքը։ Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատի ռազմագերիներին։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք»,- գրել է Մարուքյանը: