Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղության պայմանագիրը չստորագրելու կարմիր գիծն այն է, եթե տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին․ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին

Խաղաղության պայմանագիրը չստորագրելու կարմիր գիծն այն է, եթե տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին։ Այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Եթե լիներ պատրաստի փաստաթուղթ մենք կասեինք, որ պատրաստվում ենք ստորագրել, մենք մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին և պատասխան չենք ստացել։ Ես ասել եմ, որ պատրաստ ենք ստորագրել և մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ ստորագրենք խաղաղության փաստաթուղթ։ Եթե սեղանին թուղթ լինի, որը մենք պատրաստ լինենք ստորագրել՝ դա ոչ թե վատ, այլ լավ լուր կլինի, որովհետև դա նշանակում է, որ մեզ հաջողվել է գալ մի կետի, որտեղ համարել ենք, որ Հայաստանի հանրապետության շահերը պաշտպանվում են։ Բայց այստեղ պրոբլեմը ոչ թե թղթի բովանդակությունն է, այլ թղթի բովանդակության իրագործման մեխանիզմը։

Նոյեմբերի 9-ին էլ մենք ստորագրված թուղթ ունենք, բայց այսօր փաստն այն է, որ չի կատարվում, այսինքն մենակ թուղթ ստորագրելը բավարար չէ»,-ասաց Փաշինյանը։