Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոսիների պուրակ պետական արգելավայրը (շուրջ 64 հա) իր հարակից Ներքին հանդ գյուղով իրենց տեղում են. «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ ներկայացուցիչ

Սոսիների պուրակ պետական արգելավայրը (շուրջ 64 հա) իր հարակից Ներքին հանդ գյուղով իրենց տեղում են. «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ ներկայացուցիչ
Հայաստան
11:13, 27 апрель 2021
«Կենսաբանների հայկական միություն» ՀԿ ներկայացուցիչ Արսեն Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սոսիների պուրակ պետական արգելավայրը /շուրջ 64 հա/ իր հարակից Ներքին հանդ գյուղով իրենց տեղում են: Մենք կորցրել ենք ՀՀ պետական սահմանից այն կողմ գտնվող սոսիների բնական պուրակի մի հատվածը:

Հիվանդ անասունի ու իրա ընտանիքի նկարներով ու քաղաքական նպատակներով ապատեղեկատվություն տարածել, որ մի ամբողջ պահպանվող տարածք ու գյուղ ենք կորցրել անթույլատրելի է: Այո, մենք կորցրել ենք Սև լիճ պետական արգելավայրի մի մասը, կորցրել ենք բնական սոսիների պուրակի մի մասը, Շիկահող պետական արգելոցն և Արևիք ազգային պարկն էլ դարձել են սահմանամերձ իր բոլոր հետևանքներով: Այս ամենը խնդիրներ են ու շատ լուրջ, բայց գոնե սա պետք է մեզ սթափեցնի, որ փոխենք մեր վերաբերմունքը մեր բնության հրաշքների նկատմամբ ու գնահատեք դրանք»,-նշել է նա։