Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ կներկրվի կորոնավիրուսային հիվանդության դեմ չինական արտադրության «Կորոնավակ» պատվաստանյութ․ Գայանե Սահակյան

ՀՀ կներկրվի կորոնավիրուսային հիվանդության դեմ չինական արտադրության «Կորոնավակ» պատվաստանյութ․ Գայանե Սահակյան
Հայաստան
15:36, 28 апрель 2021
Առաջիկայում Հայաստան կներկրվի կորոնավիրուսային հիվանդության դեմ չինական «Սինովակ» արտադրության «Կորոնավակ» պատվաստանյութը: Այս մասին հրավիրված  ասուլիսում հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Նա նշեց , որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ: «Օրական կտրվածքում դեռ հանրապետությունում գրանցվում է կորոնավիուսով վարակվելու 800-1000 դեպք, մահերի թիվը օրական 10-ից ավելի է», - ասաց նա։
Սահակյանի խոսքով՝ վիրուսի վերարտադրողության ցուցանիշը 1-ի շրջանակում է, իսկ դա նշանակում է, որ վարակի տարածվածության ընդհանուր միտումն առաջիկայում կպահպանվի եւ հարաբերական կայուն վիճակից մի փոքր նվազում է նկատվում։

«Հիվանդանոցները շարունակում են գերծանրաբեռնված աշխատել: Մեծ թվով բուժհաստատություններ վերապրոֆիլավորվել են՝ կորոնավիրուսով վարակված անձանց բուժօգնություն ցուցաբերելու համար: Եթե կտրուկ շրջադարձ լինի, և նորից դեպքերի թիվը շատանա՝ պետք է ավելացվի վերապրոֆիլավորված բուժհաստատությունների թիվը», - հավելեց նա։