Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավթաշեն վարչական շրջանում կկառուցվի պուրակ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Դավթաշեն վարչական շրջանում կկառուցվի պուրակ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին
Հայաստան
15:55, 28 апрель 2021
Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգվում և կանաչապատվում է Անաստաս Միկոյանի փողոցի ու Եղվարդի խճուղու միջնամասը:
 
Նախկինում այստեղ աղբով լի բլուր էր: Աշխատանքների արդյունքում քանդվել է ժայռը, հարթեցվել հողը, տարածքից հեռացվել է 50 մեքենա սալաքար և անպիտան հող: 

Շուտով այստեղ նոր 2421 քմ տարածքով պուրակ կլինի՝ նվիրված  արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին: 
Պուրակում անցկացվելու է ոռոգման համակարգ և տնկվելու են  31 սոսիներ՝  ի պատիվ Դավթաշեն վարչական շրջանից պատերազմ մեկնած ու անմահացած հայորդիների: 

Աշխատանքներն իրականացվում են Դավթաշեն վարչական շրջանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի համատեղ ջանքերով։