Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական տիրույթում գործող Արցախի որոշ գործիչներ խանգարում են Լաչինի ճգնաժամի միջազգայնացմանը 1in.am

Արցախի հարցի միջազգայնացման համար շատ կարևոր է օգտագործել բոլոր հարթակները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Քաղաքագետը նշեց, որ  Արցախյան հարցով առաջնային են կուլիսային կոնտակները, մեսիջների հստակեցումը․ «Միջազգային հանրությունը ունի մտավախություն, որ սա կարող է հանգեցնել էսկալացիայի ու չպետք է փակել բանակցությունների ճանապարհը: Միջազգային հանրությունը դեռևս չի հայտարարել, որ Արցախում էթնիկ զտում, է, նշվում է միայն հումանիտար աղետը»:
Քաղաքագետի խոսքով՝Արցախում դժվար իրավիճակ է․ ի տարբերություն Ադրբեջանի, քաղաքական տարբեր կոնցեպցիա․ «Արցախում քաղաքական առումով ժողովրդավարության ցուցանիշ է, բայց ճգնաժամային իրավիճակում բացասական ազդեցություն ունի: Արցախն այսօր պետք է ցույց տա, որ ինքը ժողովրդավարական հանրություն է: Արցախում խաղի կանոնները այնպիսին պետք է լինեն, որ բոլորի կողմից հասկանալի լինի: Արցախի որոշ գործիչների ռուսական խաղի տիրույթում գործելը խանգարում է Լաչինի միջանցքի միջազգայնացմանը»: