Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նախագծով խաթարում ենք մրցակցային դաշտը»․ ԱԺ-ում բացասական եզրակացություն տվեցին «ցեմենտի ներկրումը արգելելու» Կառավարության նախագծին

«Նախագծով խաթարում ենք մրցակցային դաշտը»․ ԱԺ-ում բացասական եզրակացություն տվեցին «ցեմենտի ներկրումը արգելելու» Կառավարության նախագծին
Հայաստան
17:31, 28 апрель 2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տալու վերաբերյալ հարցը:

«Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը անդրադառնալով նախագծին, ասաց, որ այս փոփոխույթամբ, ըստ էության, առաջարկվում է ցեմենտի ներկրումը արգելել, իսկ տեղի արտադրողը շուկան կփակի եւ արդյունքում ցեմենտի ծավալները կաճեն եւ ինքնարժեքը կնվազի։ 

«Հիմա ինձ մոտ այսպիսի անհանգստություն կա՝ մենք այս նախագծով խաթարում ենք մրցակցային դաշտը։ Մենք ստեղծելու ենք մի իրավիճակ, երբ շուկայում լինելու է մեկ արտադրող», - ասաց Վարդանյանը։
Նախագծի հիմնական զեկուցող Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ի պատասխան ասաց, որ չի ընդունում հակափաստարկները։ «Նախագծի ընդունման արդյունքում ցեմենտի գները չի աճի եւ բյուջեն կստանա շատ ավելի փող եւ դա Կառավարության դիրքորոշումն է», - ասաց նա։

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացույթուն տվեց նախագծին։