Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամը՝ «Զինվորի տան բարեկամ»․ 2019 թ․-ից ի վեր Կենտրոնին հատկացրել է 360 միլիոն դրամ

«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամը՝ «Զինվորի տան բարեկամ»․ 2019 թ․-ից ի վեր Կենտրոնին հատկացրել է 360 միլիոն դրամ
Հայաստան
17:56, 28 апрель 2021
Ապրիլի 23-ին կայացավ Զինվորի տան Պրոթեզավորման կենտրոնի բացման արարողությունը, որի ընթացքում «ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամին շնորհվեց «Զինվորի տան բարեկամ» պատվոգիրը՝ ի երախտագիտություն Հիմնադրամի ցուցաբերած ֆինանսական աջակցության:

«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամը 2019 թվականից ի վեր Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնին հատկացրել է 360 միլիոն դրամ, այդ թվում նաև՝ պրոթեզավորման կենտրոնի ստեղծման և ապաստարանի կառուցման համար:

Հիմնադրամի աջակցությամբ մեծացվել է նաև Զինվորի տան թողունակությունը՝ համալրվելով նոր հիվանդասենյակներով, ֆիզոթերապիայի և էրգոթերապիայի նոր մարզադահլիճներով, ցավի կառավարման կաբինետով և էքսպրես լաբորատորիայով:

«Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ամերիկահայ բարերար Ջորջ Բաղումյանին՝ հայրենիքի պաշտպանների կողքին լինելու և նրանց կյանքի որակի բարձրացմանն ուղղված գործուն ջանքերին աջակից լինելու համար»,- հայտնում է Հիմնադրանը ֆեյսբուքյան էջում։