Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական մարտական դիրքերից Սարուշենի բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու, գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Արցախի քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել

Ադրբեջանական մարտական դիրքերից Սարուշենի բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու, գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Արցախի քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել
Հայաստան
18:27, 28 апрель 2021
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. ապրիլի 07-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, կյանքից զրկելու դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 1956թ. և 1985թ. ծնված բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու, արդյունքում տրակտորը վնասելու և գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ԱՀ քննչական կոմիտե։