Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում 7-րդն է

Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում 7-րդն է
Հայաստան
15:58, 18 январь 2023
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկում իր տեղն է գտել առաջին տասնյակում` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը 142 երկրների շարքում:

Այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում Կատարը, իսկ Հայաստանից անմիջապես հետո 8-րդ հորիզոնականում Ճապոնիան է, 9-րդ տեղը Շվեցարիայինն է, իսկ տասնյակն ամփոփում է Բահրեյնը:

Երկրների անվտանգության ցուցանիշներն ուղիղ ազդեցություն ունեն նաև տնտեսական  ներուժի  և ներդրումային գրավչության վրա: