Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը բավարարեց Արծվիկ Մինասյանի բողոքը․ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, ԱԱԾ ՊՊԾ պետի և ոստիկանների դեմ քրգործը մերժելու որոշումը վերացվեց

Դատարանը բավարարեց Արծվիկ Մինասյանի բողոքը․ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, ԱԱԾ ՊՊԾ պետի և ոստիկանների դեմ քրգործը մերժելու որոշումը վերացվեց
Հայաստան
13:07, 29 апрель 2021
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արման Հովհաննիսյանը բավարարեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանի՝ Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքը։

Դատարանի որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Լ․Կարապետյանի 2021 թ․ հունվարի 23-ի  քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնել, իսկ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան՝ տանսօրյա ժամկետում։

Հիշեցնենք,որ խոսքը գնում է 2020 թվականի դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին։

Այս տարվա հունվարի 18-ին Արծվիկ Մինասյանը նաև այդ օրը տեղի ունեցած մեկ այլ դեպքի մասին է հաղորդում ներկայացրել, ըստ որի՝ Դեմիրճյան փողոցի հավաքը ցրելուն, ոստիկանությունից բացի, մասնակցել են կողմնակի անձինք, մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և ԱԱԾ ՊՊԾ պետը:

Մինասյանը միջնորդել էր իրավական գնահատական տալ ոստիկանների, ԱԺ պատգամավորի և ԱԱԾ ՊՊԾ պետի գործողություններին Քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածների լույսի ներքո: Սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր և Արծվիկ Մինասյանը դատարանում բողոքարկում է այդ որոշումը։