Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի կացարանում հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, քննություն է ընթանում

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի կացարանում հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, քննություն է ընթանում
Հայաստան
09:48, 19 январь 2023
ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։

Նախարարությունը նշել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են: