Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիի միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա եւ չի կարող լինել. ԱԱԾ փոխտնօրեն

Մեղրիի միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա եւ չի կարող լինել. ԱԱԾ փոխտնօրեն
Հայաստան
14:15, 29 апрель 2021
ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Մեղրիի միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա։

«Կարող են շատ բան խոսել, բայց միջանցքի մասին որեւէ խոսակցություն չկա եւ չի էլ կարող լինել, կարող են լինել լոգիստիկ ճանապարհներ, տրանզիտ բեռանփոխադրումների համար երկաթգծեր, որոնցով զբաղվում է փոխվարչապետի գրասենյակը, բայց ոչ միջանցքի հարց», - ասաց նա։

Սահմանային միջադեպերի մասին լրագրողների հարցին, Մելքոնյանը պատասխանեց, որ կա հանձնաժողով, որը համադրելով տարբեր տարիների քարտեզները եւ մեր շահերը՝ ուսումնասիրում եւ զբաղվում է սահմանների դելիմիտացիայի հարցերով։ «Ամեն պետություն սահմանային շերտը ձեւավորում է իր սահմանների հաշվին, ինչպե՞ս կարող է սահմանը լինել հարեւանի տարածքի հաշվին», - արձագանքելով Սյունիքում դիրքեր զիջելու հարցին, ասաց Մելքոնյանը։