Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասի հրդեհից այրվածքներ ստացած 3 զինվորների վիճակն այժմ կայուն ծանր է․ հայտնի են նրանց անունները

Զորամասի հրդեհից այրվածքներ ստացած 3 զինվորների վիճակն այժմ կայուն ծանր է․ հայտնի են նրանց անունները
Հայաստան
12:32, 19 январь 2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով ծանր այրվածքներ ստացած երեք զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է ծանր կայուն։ Այս մասին Civic.am-ին հաղորդեցին Այրվածքաբանության ազգային ինստիտուտից, որտեղ զինծառայողները տեղափոխվել են երեկ գիշերը:

Հայտնի են նրանց անունները՝ Լևոն Խառատյան, Եղիշե Հակոբյան և Կարեն Սարգսյան։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: