Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը պարզելու համար․ քաղաքապետարան

Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը պարզելու համար․ քաղաքապետարան
Հայաստան
15:33, 29 апрель 2021
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Բաղրամյան 79ա հասցեում այսօր կրկին ծառահատումներ են եղել, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները: 

Այս կապակցությամբ մի քանի կետով հիշեցնեմ, որ տարածքը համայնքից օտարվել է շատ տարիներ առաջ՝ 2000-ականների սկզբին կամ դրանից առաջ: Երեւանի քաղաքապետարանը տարածքում շինարարություն անելու թույլտվություն չի տվել: Դեռ 2008-ին տարածքի սեփականատերը քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, բայց մինչ օրս շինթույլտվություն չունի: 

Երեւանի քաղաքապետարանը մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում ծառահատումները արգելելու իրավասություն, ցավոք սրտի, չունի: Այդուհանդերձ, Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանը վերջերս դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով։