Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին. Չիփ Լայթինեն

Այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին. Չիփ Լայթինեն
Հայաստան
16:23, 19 январь 2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինենը ցավակցություն է հայտնել ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ: 

«Հայաստանում ԱՄՆ դեսպանության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր հայկական զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին:
Այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,- նշված է ցավակցական տեքստում: 

Աղբյուր՝ 1lurer.am