Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Երասխում վիրավորված զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր Երասխում վիրավորված զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հայաստան
16:29, 19 январь 2023
Այսօր առավոտյան Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինվոր Ե․Շ-ին զինվորական բժիշկները վիրահատել են։ Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին մեզ հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Նշենք,որ ՀՀ ՊՆ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվել էր ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: