Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախորդ իշխանությունները կարային իրենց էդ գումարներով Շուշիից Հադրութ թունելներ գցեին․ Սասուն Միքայելյան

Նախորդ իշխանությունները կարային իրենց էդ գումարներով Շուշիից Հադրութ թունելներ գցեին․ Սասուն Միքայելյան
Հայաստան
16:25, 29 апрель 2021
«Սեպտեմբերի 27-ից մինչև հիմա երկրապահը սահմաններում է։  Եվ դա օգուտ է բանակին, որպեսզի բանակում ինչ-որ պրոբլեմներ կարգավորվեն։,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Նա նաև նշեց, որ այսօրվա մեր գերխնդիրը մեր բանակը, մեր ներքաղաքական վիճակը կարգավորելն է։

«Տեսեք, Ալիևը հոխորտում է, որ Սյունիքը կվերցնեմ։ Մեզ դա ինչ-որ ազդակ չի՞ տալիս, մենք պետք է պառկենք, սպասենք, թե երբ ինչ կլինի՞»,-ասաց Սասուն Միքայելյանը։

Խոսելով Սյունիքում վարչապետի այցի օրը տեղի ունեցած միջադեպի մասին՝ Սասուն Միքայելյանն ասաց, որ եթե սյունեցիներն իմանային, որ վարչապետը գալու է, կարող էին մի հրապարակում հավավքել և իրենց հուզող հարցը բարձրացնեին, բայց ոչ թե այդ կարգով՝ հայհոյանքներով,  դա խուլիգանություն է, որը ոչ մի լավ բանի չի բերի։

Լրագրողի այն հարցին, որ Սյունքի մարզի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ ինքը Սյունիքի կողքին է, արձագանքել է, թե «մեկը լինի Սասուն Միքայելյանի կողքին լինի», Սասուն Միքայելյանն ասաց.

«Իմ հետ այս պատերազմի ժամանակաշրջանում չորս հազար մարդ է մասնակցել, և ԵԿՄ-ն 12000 անդամ ունի։ Ինքը թող մտածի՝ ով իր կողքը կկանգնի»։    

Հարցին, թե նա կընդգրկվի ՔՊ-ի ցուցակում և կմասնակցի արդյոք ընտրություններին, Սասուն Միքայելյանն ասաց, որ նախընտրական արշավը երբ սկսվի կիմանան։ 

«էսօր ամենաճիշտ տարբերակը ընտրության գնալն էր։ Եթե ժողովուրդը կընտրի այս իշխանությանը լավ, եթե չէ՝ կթողնենք կգնանք։ էսօր դա ինչ մեծ խնդիր է, ժողովուրդը պիտի որոշի, էսքանից հետո կընտրի, թե ոչ։ Էսօր, եթե մենք Շուշիից ենք խոսում, Հադրութից ենք խոսում նախորդ իշխանությունները, եթե  պարզ ենք խոսում, կարային իրենց էդ գումարներով Շուշիից Հադրութ թունելներ գցեին։  Գումարած, որ իրենք միշտ ասել են, որ բանակցային փուլով այս հարցը չի լուծվելու։ Կամ պիտի ոչ բանակցային փուլով լուծեին, դնեին ժողովրդի դատին, կամ էլ պատրաստվեին պատերազմի»,-ասաց Սասուն Միքայելյանը։