Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունն առաջարկում է լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքում պատիժը դարձնել անխուսափելի․

Կառավարությունն առաջարկում է լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքում պատիժը դարձնել անխուսափելի․
Հայաստան
17:31, 29 апрель 2021
Ազգային ժողովի  պետաիրավական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովում քննարկվում է ՀՀ  քրեական օրենսգրքում լրագրողների մասնագիտական աշխատանքին խոչընդոտելուն առնչվող նախագիծ։ 

Կառավարությունն առաջարկում է հստակեցնել  քր․ օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիան` քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտական, օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից:

Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ ԱՆ փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով ստացվում է՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվություն եւ պատժի անխուսափելիության սկզբունքի պատշաճ ձեւով ապահովում։

Նախագծում նշվում է, որ դրա ընդունմամբ ակնկալվում է ապահովել իրավական որոշակիությունը, պատասխանատվության ու պատժի անխուսափելիության սկզբունքի պատշաճ իրացումը, լրագրողի կողմից տեղեկություններ հավաքելու եւ տարածելու իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների արդյունավետ պաշտպանությունը:

Նախագիծը միաձայն կողմ քվեարկությամբ ընդունվեց։