Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը որևէ նշանակալի հետընթաց չի գրանցել ժողովրդավարության ոլորտում

Հայաստանը որևէ նշանակալի հետընթաց չի գրանցել ժողովրդավարության ոլորտում
Հայաստան
18:40, 29 апрель 2021
Օրերս Freedom House միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է «Անցումային երկրներ 2021» թվով 23-րդ տարեկան զեկույցը, որը Հայաստանում դարձավ ակտիվ քննարկումների առարկա: Մասնավորապես, տարբեր շրջանակներ ակտիվ շրջանառում են այն թեզը, թե «Հայաստանը ժողովրդավարության ոլորտում նշանակալի հետընթաց է արձանագրել»:

Նախևառաջ պետք է նշել, որ այս տարվա զեկույցն ունի «Հակաժողովրդավարական շրջադարձ» խորագիրը և արձանագրում է, որ հիմնականում նոր տիպի կորոնովիրուսի համավարակով պայմանավորված՝ հետխորհրդային և նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում ընդհանուր առմամբ ժողովրդավարության հետընթաց է գրանցել: 2021թ․ զեկույցում միայն 6 երկիր է գրանցել դրական տեղաշարժ, 5-ի դեպքում՝ փոփոխություն չի արձանագրվել, իսկ 18 պետության պարագայում ժողովրդավարական ցուցանիշներն անկում են ապրել։

Զեկույցի համաձայն՝ 2020թ.-ին 0.04 նիշով ժողովրդավարության անկում է գրանցել նաև Հայաստանը՝ նախորդ տարվա 3.00 միավորի փոխարեն ստանալով 2․96 միավոր՝ դասվելով կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմների խմբին։ Զեկույցի հեղինակները շեշտում են, որ նման անկում Հայաստանն արձանագրում է 2018թ․ Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ՝ այն պայմանավորելով կորոնավիրուսի համաճարակով, պատերազմով և դրանից հետո սկսված ներքաղաքական ճգնաժամով: Նշված գործոնները և դրանցով պայմանավորված սահմանափակումներն, անշուշտ, չէին կարող չանդրադառնալ  քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների վրա: Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ շատ դեպքերում նման սահմանափակումներն օբյեկտիվ անհրաժեշտություն էին, քանզի դրանց բացակայությունը՝ լուրջ ռիսկի կենթարկեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը:

Անտեսելով այս օբյեկտիվ գործոնները՝ որոշ շրջանակներ փորձում են Հայաստանի արձանագրած հետընթացը ներկայացնել ուռճացված՝ հետապնդելով նաև քաղաքական նպատակներ: Ժողովրդավարության ոլորտում Հայաստանի նշանակալի հետընթացի թեզը ի քիչ է դառնում, եթե այս տարվա զեկույցը դիտարկում ենք նախորդ տարիների արդյունքների համատեքստում: Վերջին 10 տարվա ընթացքում «Անցումային երկրներ» զեկույցում Հայաստանն արձանագրել է հետևյալ ցուցանիշները․

Աղյուսակից պարզ երևում է, որ 2020թ.-ին Հայաստանը չնչին հետընթաց է գրանցել միայն նախորդ տարվա համեմատ, սակայն արձանագրել է նախորդ տասնամյակի երկրորդ լավագույն ցուցանիշը: Փաստացի որևէ նշանակալի հետընթացի մասին խոսք չի կարող գնալ: Ավելին հենց զեկույցի հեղինակներն են արձանագրում, որ տարեսկզբին ՀՀ իշխանությունները շարունակել են բարեփոխումների հավակնոտ ծրագիրը, այդ թվում՝ դատական համակարգում, հակակոռուպցիոն մեխանիզմներում և կրթության ոլորտում, ինչին սակայն խանգարել են համաճարակը և պատերազմը, որը լուրջ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար։

Հատկանշական է, որ հետընթաց են գրանցել նաև հարևան Վրաստանն ու Ադրբեջանը։ Վերջինս ստացել է ընդամենը 1,00 միավոր (նախկին 1,14-ի փոխարեն), իսկ Վրաստանը՝ նախկին 3,25-ի փոխարեն ստացել է 3,18 միավոր։