Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կտրոնով տրամադրվող ապրանքատեսակները Արցախի քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից

Կտրոնով տրամադրվող ապրանքատեսակները Արցախի քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից
Հայաստան
10:46, 20 январь 2023
Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից տեղեկացնում են, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։

«Տեղեկացնում ենք նաև, որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում, և կարիք չկա, որ այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։

Ավելորդ քաշքշուկից կուտակումներից խուսափելու համար, հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը, ցանկալի է, որ համայնքի բնակիչները գնումները կատարեն հենց համայնքում գտնվող խանութներից։

Խնդրում և հորդորում ենք գնումները կատարել առանց խուճապի և առանց միմյանց համար արհեստական բարդություններ ստեղծելու։
Հավաստիացնում ենք, որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին, ուստի խուճապի մատնվելու և անհարկի գնումներ կատարելու կարիք չկա»,- հայտնում են Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։