Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկու վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր. ՀՀ ՊՆ

Երկու վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր. ՀՀ ՊՆ
Հայաստան
11:42, 20 январь 2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երկու վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժնի բժիշկների հսկողության տակ: Այս մասին civic.am-ի հետ զրուցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Այրվածքներ ստացած մեկ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության-բավարար: Երասխում,  հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողին զինվորական բժիշկները երեկ վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող: