Քաղաքացիակենտրոն
լրատվություն

4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ
Հայաստան
19:11, 29 апрель 2021
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակն ստուգելու նպատակով ապրիլի 29-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ. հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:

Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին, հենակետերում մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել զինծառայողների հետ։ 

Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։