Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը չի ճանաչի ուկրաինական տարածքների միացումը Ռուսաստանին․ Աբդոլլահիան

Իրանը չի ճանաչի ուկրաինական տարածքների միացումը Ռուսաստանին․ Աբդոլլահիան
Հայաստան
13:51, 20 январь 2023
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը չի ճանաչում Ղրիմի, Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի կազմում։ Նրա խոսքով՝ չնայած Մոսկվայի հետ «գերազանց հարաբերություններին», Իրանը ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հաղորդում է Կոմերսանտը։


«Մենք պնդում ենք արտաքին քաղաքականության մեր հետևողական սկզբունքը՝ երբ ասում ենք, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծում չէ, մենք հավատում ենք մեր դիրքորոշմանը որպես հիմնարար քաղաքական սկզբունքի, որի վրա մենք հենվում ենք», – ասել է Իրանի արտգործնախարարը։