Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կատարվել է հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

Կատարվել է հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար
Հայաստան
18:44, 22 январь 2023
Հունվարի 22-ին՝ հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է հոգեհանգստյան կարգ։
 
 
Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք են բարձրացրել առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։