Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է․ Տոյվո Կլաարը մեկ օրով կժամանի Երևան

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է․ Տոյվո Կլաարը մեկ օրով կժամանի Երևան
Հայաստան
10:43, 23 январь 2023
Մեկ օրով վերադառնում եմ Երևան՝ հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել։

Անհամբեր սպասում եմ քննարկումներին ՝ ուսումնասիրելու առաջ շարժվելու ուղիները: Եվրոպայի գլխավոր նպատակը մնում է հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորումը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։