Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ համար պատիվ է «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը» Հայաստանում անցկացնելը․ Աննա Հակոբյան

Մեզ համար պատիվ է «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը» Հայաստանում անցկացնելը․ Աննա Հակոբյան
Հայաստան
15:47, 23 январь 2023
«Տպավորված եմ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդի կողմից մեր հանդեպ այդքան ջերմ վերաբերմունքից»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ 

«Շնորհակալ եմ նախագահ Իբրահիմ Ռաիսիին եւ տիկին Ջամիլե Սադաթ Ալամօլհոդային «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» կազմակերպելու եւ Թեհրանում հյուրընկալելու համար։

Մեզ համար պատիվ է «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը» Հայաստանում անցկացնելը»։