Ջերմորեն ողջունում ենք Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը․ Արարատ Միրզոյան

Հայաստան
Մենք ջերմորեն ողջունում ենք Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցելու առաքելության հետ և աջակցելու նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը. Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։