Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին. Հայաստանում ԵՄ պատվիրակություն

ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին. Հայաստանում ԵՄ պատվիրակություն
Հայաստան
18:45, 24 январь 2023
ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին. Հայաստանում ԵՄ պատվիրակություն
Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն (EUMA) հիմնել անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։ Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան նշել են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից:

«Առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, և դրանում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից, ներառյալ՝ փորձագետներ և ԵՄ դիտորդներ: Այն կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։ Առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքի մի քանի վայրում՝ Ադրբեջանին մոտ գտնվող սահմանամերձ շրջաններում։ Դրա գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ Նախիջևանի հատվածը»,- տեղեկացրել են Եվրամիության պատվիրակությունից: