Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն ասում է՝ Լաչինի միջանցքը բաց է. այս հակասության լուծման լավագույն ձևը այնտեղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է. վարչապետ

«Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքը ամենևին էլ փակ չէ, որ ԼՂ գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չեն: Հայաստանն ու ԼՂ-ն հակառակն են պնդում: Կարծում եմ՝ հենց այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, և մենք հետևողականորեն պիտի աշխատենք այս ուղղությամբ»,- Այսօր՝ հունվարի 26-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի. «Մենք առաջնորդվելու ենք հենց այս տրամաբանությամբ, որքան էլ հասկանում ենք բոլոր դժվարություններն ու բարդությունները»: