Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր խոստումը` իրականություն. Կառավարությունն Ալավերդիում շուտով կտա շուրջ 2 մլրդ դրամ արժողությամբ ծրագրի մեկնարկը

Մեր խոստումը` իրականություն. Կառավարությունն Ալավերդիում շուտով կտա շուրջ 2 մլրդ դրամ արժողությամբ ծրագրի մեկնարկը
Հայաստան / Տնտեսություն
20:11, 26 январь 2023
Դեռ 2022թ. ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանին խնդրել էի կառավարության ֆինանսավորմամբ իրականացնել Ալավերդի-Ակներ (զույգ կամուրջներ-Սանահին Սարահարթ-Սանահին գյուղ-Ակներ) 9.3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը, քանի որ համայնքային բյուջեով դա իրագործել հնարավոր չէր, իսկ ճանապարհը խիստ անմխիթար վիճակում է․ ֆեյսբուքի իր էջում գրել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Այնուհետև իմ խնդրանքով ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանն ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տեղում ծանոթացան խնդրին. միասին Ալավերդու զույգ կամուրջներից ուղևորվեցինք դեպի Ակներ։ Նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը պաշտոնապես դրվեց մրցույթի։

Նկատելով, որ որոշ ճարպիկներ իմ ու գործընկերների ջանքերը ցանկանում են ստորաբար վերագրել իրենց, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել` ճանապարհը հիմնանորոգվում է կառավարության ֆինանսավորմամբ, ճանապարհի հիմնանորոգման համար կառավարությանը դիմել եմ ես, այդ թվում` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Այս մասին մի քանի հրապարակումներ եմ արել, դուք քաջատեղյակ եք այս ողջ ընթացքից։

Այսպիսով` ճանապարհի երկարությունը կազմում է 9.3 կմ, ընդհանուր արժեքը` 1 մլրդ 989 մլն դրամ (շուրջ 5 մլն դոլար)։
Նախագիծը ներառում է`

-Ասֆալտի հին, քայքայված շերտի հեռացում
-Ջրահեռացման համակարգի անցկացում
-Հենապատերի հիմնանորոգում
-Վտանգավոր ժայռահատվածների հեռացում
-Ասֆալտե կրկնակի շերտի անցկացում