Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին
Հայաստան
17:26, 30 апрель 2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին և ՀՀ-ում ԲՀ դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխանին:

Մարզպետը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին հյուրընկալելու համար, ինչպես նաև Կոտայքի և Բելառուսի մարզերի միջև բարեկամական հուշագրեր ստորագրելու և համագործակցությունը սերտացնելու առաջարկ արել, ինչը մարզպետը գոհունակությամբ է ընդունել:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով կկարողանան նպաստել կառույցների միջև գործող կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: