Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անդրադարձել ենք ԵՄ֊Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին․ Արման Եղոյան

Անդրադարձել ենք ԵՄ֊Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին․ Արման Եղոյան
Հայաստան
17:53, 27 январь 2023
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր` հունվարի 27֊ին, Ազգային Ժողովում հյուրընկալել եմ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին և ԵՄ Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարին։

Շնորհակալություն հայտնելով մեր տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ԵՄ ջանքերի համար` բարձր եմ գնահատել ԵՄ մոնիթորինգային առաքելության աշխատանքը և Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը։

Հյուրերին մանրամասնորեն ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծած իրադրությունը և դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։

Անդրադարձել ենք նաև ԵՄ֊Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին տարբեր համատեքստերում, ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքներին և մի շարք այլ հարցերի։