Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախորդ իշխանությունները պայմանագիր են կապել Ռուսաստանի հետ, որ առանց ՌԴ-ի թույլտվության, մենք իրավունք չունենք զենք գնելու․ Սասուն Միքայելյան

Նախորդ իշխանությունները պայմանագիր են կապել Ռուսաստանի հետ, որ առանց ՌԴ-ի թույլտվության, մենք իրավունք չունենք զենք գնելու․ Սասուն Միքայելյան
Հայաստան
14:03, 28 январь 2023
Ադրբեջանցին 18 տարի բանակը ժամանակակից զինտեխնիկայով զինում էր, մենք ասում էինք՝ մարտական ոգի ունենք․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
 
«Եթե նախկին իշխանություններն ասում էին՝ բանակցային գործընթացներով հարցի լուծում չի լինի, ուրեմն՝ պիտի պատրաստվեին պատերազմի, պիտի զինվեինք այդ տարիների ընթացքում»,- ասաց Միքայելյանը՝ նշելով, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի ժամանակ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակ բանակն է եղել։

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու պարտվեցինք պատերազմում, հարցով պատասխանեց Միքայելյանը՝ «Դու բանակում ծառայե՞լ ես ու քեզ հարց տվե՞լ ես, ինչո՞ւ պարտվեցինք»։

«Որովհետև բանակում ելակ բաժանեցին, զենքի փոխարեն»,- պատասխանեց լրագրողը։

«Որտե՞ղ ես ծառայել, դու զենք չես ունեցե՞լ։ Իսկ ելակի հետ կապված՝ դա թերացո՞ւմ ա»,- հարցրեց ԵԿՄ նախագահը։

«Թերացում չի, բայց 80-ականների զենքերով էինք կռվում»,- եղավ պատասխանը։

«Զենք-զինամթերքի հետ կապված ասել են նաև նախորդ իշխանությունները։ Նրանք պայմանագիր են կապել Ռուսաստանի հետ, որ առանց Ռուսաստանի թույլտվության, մենք իրավունք չունենք զենք գնելու»,- խոսքն ամփոփեց Սասուն Միքայելյանը։