Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում․Հակոբ Կարապետյան

Հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում․Հակոբ Կարապետյան
Հայաստան
18:07, 01 май 2021
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

Ջազի հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանն այսօր ասուլիսում հայտարարել է, որ «հետ է վերադարձնում քաղաքապետ Հայկ Մարությանի՝ իրեն հանձնած ոսկե մեդալը»: 

Սա տարօրինակ հայտարարություն է, որովհետեւ հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում: 

Դեռ երեկվանից yerevan.am  կայքում հրապարակված է Երևանի քաղաքապետի որոշումը, որով Կամո Մովսեսյանը զրկվել է քաղաքապետի ոսկե մեդալից (որոշման հղումը՝ մեկնաբանությունում): 


Ինչպես արդեն տեղեկացրել եմ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում, Երեւանի քաղաքապետարանը նպատակահարմար չի համարել ֆինանսավորել Ջազի միջազգային օրվան նվիրված այս տարվա համերգը: Պատճառը, ի լրումն կորոնավիրուսային համավարակով ու հետպատերազմական իրավիճակով պայմանավորված հանգամանքներից, այն է, որ քաղաքապետարան ներկայացված՝ համերգի կազմակերպման նախահաշվում առերեւույթ խիստ ուռճացված ծախսեր են նախատեսված եղել:  


Օրինակ, հետաքրքիր է, թե որքան է ծախսել Մովսեսյանը այսօրվա հրավիրած ասուլիսի համար: Որովհետեւ իր ներկայացրած նախահաշվում համերգին վերաբերող ասուլիսի համար բավական խոշոր գումար էին նախատեսել: Չհաշված՝ իրենց կազմակերպության ակնկալած եկամուտը