Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրաքի խորհրդարանականներն այցելել են Մատենադարան և Կապույտ մզկիթ

Իրաքի խորհրդարանականներն այցելել են Մատենադարան և Կապույտ մզկիթ
Հայաստան
18:55, 01 май 2021
Մայիսի 1-ին Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի և պատգամավոր  Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Հյուրերը ծանոթացել են բացառիկ ձեռագրերի հավաքածուներին, հայ մշակույթի պատմությանը: Պատվիրակության անդամները նաև այցելել են Կապույտ մզկիթ: