Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բնակարաններ, հողամասեր ու մեծ գումար. Առուշ Առուշանյանի և նրա կնոջ հարստությունը. հայտարարագիր

Բնակարաններ, հողամասեր ու մեծ գումար. Առուշ Առուշանյանի և նրա կնոջ հարստությունը. հայտարարագիր
Հայաստան
14:51, 02 май 2021
Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայտարարագիրը քիչ առաջ աչքովս ընկավ։

Նա 2019թ-ի հայտարարագրում որպես անշարժ գույք հայտարարագրել է՝ 
-1 առանձնատուն, 
-2 հողամաս
-1 արտադրական նշանակության շինություն: 

Որպես շարժական գույք Առուշանյանը հայտարարագրել է ZIL մակնիշի բեռնատար ավտոմեքենա: 
Որպես կանխիկ գումար հայտարարագրել է՝
-240,000,000 դրամ, 
-380,000 դոլար և
-112,000 եվրո: 

Տվյալ տարվա ընթացքում համայնքապետի պաշտոնում ստացել է 3,023,474 դրամ աշխատավարձ, «ԳՈՐ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ից 202 միլիոն 177 հազար 200 դրամ վարկ է վերցրել, 231,000 դրամ էլ նվիրատվություն է ստացել: 

Առուշանյանի կինը հայտարարագրել է՝ 
-2 բնակարան Երևանում, 
-4,076,000 դրամ ավանդ: 
-35,000,000 դրամ կանխիկ գումար
-20,000 եվրո: 

Նրա բանկային հաշիվներին եղել է 899,000 դրամ, 2,217 դոլար և 700 եվրո: 
Հ․Գ․ Ու սա միայն պաշտոնական ու սեփական անունով հայտարարագրածն է։