Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կնքվել է Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի բարելավմանն ուղղված գործողությունների ֆինանսական համաձայնագիր

Կնքվել է Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի բարելավմանն ուղղված գործողությունների ֆինանսական համաձայնագիր
Հայաստան
22:46, 02 февраль 2023
«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ 2023 թվականի հունվարի 20-ին կնքել է Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի բարելավմանն ուղղված գործողությունների ֆինանսական համաձայնագիր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Համաձայնագրի շրջանակում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ իրականացնելու հետևյալ միջոցառումները.
▪️ Սևանա լճի և ավազանային գետերի հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի խթանման նպատակով դաշտային հետազոտական սարքավորումներով և նմուշառման պարագաներով հագեցած համապատասխան փոխադրամիջոցի ձեռքբերում։

▪️ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի տեխնիկական կարողությունների զարգացման նպատակով լաբորատորիայի սարքավորումների ձեռքբերում։
▪️ Աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացում աշխատավայրում վերապատրաստումների միջոցով։