Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միասնաբար պետք է թույլ չտանք տեղեկատվական դաշտում բացասական միտումների խորացումը․ Տիգրան Ավինյան

Միասնաբար պետք է թույլ չտանք տեղեկատվական դաշտում բացասական միտումների խորացումը․ Տիգրան Ավինյան
Հայաստան
12:14, 03 май 2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շնորհավորում եմ Մամուլի ազատության օրվա առթիվ։
 
Չորրորդ իշխանության առաջնային սկզբունքը, իմ կարծիքով, ընթերցողին ճշգրիտ, հավաստի ու որակյալ տեղեկատվություն հասցնելն է` կամուրջի դեր ստանձնելով հասարակության և իշխանության երեք ճյուղերի միջև։ Ներկայիս պայմաններում այդ պատասխանատվությունն անհամեմատ մեծ է, ուստի միասնաբար պետք է թույլ չտանք տեղեկատվական դաշտում բացասական միտումների խորացումը և մեր գործողություններով երաշխավորենք ազատ ու անկախ մամուլի` որպես հանրային ինստիտուտի կայացումը»։